CIES. Տրանսֆերային արժեքի առավելագույն աճ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը

17:48   11 դեկտեմբերի, 2018

Մարզական հետազոտությունների CIES միջազգային կենտրոնը ներկայացրել է անցած երեք ամիսներին տրանսֆերային արժեքի առավելագույն աճ ունեցած ֆուտբոլիստների տասնյակը:

Առաջատարը Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է, որի տրանսֆերային հնարավոր գինը 9.7 միլիոն եվրոյից բարձրացել է մինչեւ 87.9 միլիոն եվրո:

1. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ.»)՝ 9.7 միլիոն եվրոյից - 87.9 միլիոն եվրո (+ 78.2)
2. Ժոաո Կանսելու («Յուվենտուս»)՝ 27.8-ից 74.2 (+46.4)
3. Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»)՝ 47.8-ից 79.8 (+32)
4. Ռիշարլիսոն («Էվերտոն»)՝ 45.3-ից 76.3 (+31)
5. Տիլո Կերեր (ՊՍԺ)՝ 24.3-ից 54.7 (+30.4)
6. Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)՝ 98.8-ից 128.6 (+29.8)
7. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 95.7-ից 125.3 (+29.6)
8. Էմերիկ Լյապորտ («Մանչեսթեր Սիթի» )՝ 74.5-ից 103.5 (+29)
9. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)՝ 83.4-ից 109.2 (25.8)
10. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 191.2-ից 216.3 (+25.1)

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։