Անրին ասուլիսի ժամանակ նկատողություն է արել 17-ամյա ֆուտբոլիստին

15:12   11 դեկտեմբերի, 2018

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Մոնակոյի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին: «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Թյերի Անրիի հետ ասուլիսին ներկայացել է ֆրանսիացի պաշտպան Բենուա Բադիաշիեն: Ասուլիսի վերջում Անրին ուղղել է աթոռը եւ նույն առաջարկել է անել նաեւ 17-ամյա ֆուտբոլիստին, որը ցանկանում էր հեռանալ ասուլիսի սրահից:

«Մոնակոյի» ու «Բորուսիայի» միջեւ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: A խմբի 5-րդ տուրից հետո առաջին տեղում է Մադրիդի «Աթլետիկոն», որն ունի 12 միավոր: «Բորուսիան» հավաքել է 10 միավոր, բելգիական «Բրյուգեն»՝ 5, իսկ «Մոնակոն»՝ 1:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։