Մատեո Գենդուզին պատմել է, թե ինչու է ընտրել «Արսենալը»

12:12   11 դեկտեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել անգլիական ակումբ:

«Տեղափոխությանս գլխավոր պատճառներից մեկը Ունաի Էմերին էր: Նա շատ էր ցանկանում տեսնել ինձ «Արսենալում»: Էմերին հրաշալի մարզիչ է: Նա կարողացավ իր հավասարակշռվածությունը փոխանցել մեզ, ինչ շնորհիվ հասնում ենք դրական արդյունքների:

Այո, ունեի առաջարկներ նաեւ ՊՍԺ-ից ու այլ ակումբներից, սակայն ընտրեցի «Արսենալը»: Դա կարիերայիս լավագույն որոշումն էր»,- 19-ամյա Գենդուզիի խոսքը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ Մատեո Գենդուզին այս ամռանը ֆրանսիական «Լորյենից» է տեղափոխվել «Արսենալ», որի կազմում մասնակցել է Անգլիայի ընթացիկ առաջնության 13 խաղի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։