Գվարդիոլա. Չեմպիոնների լիգան անկանխատեսելի մրցաշար է

22:50   10 դեկտեմբերի, 2018

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում իր ղեկավարած թիմի հնարավորությունների մասին:

«Մենք ֆավորիտ չենք Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշարը չափազանց անկանխատեսելի է: Այստեղ բարդ չէ գոլ խփել կամ գոլ բաց թողնել: Մենք կարող ենք միայն խոստանալ, որ կշարունակենք նույն համառությամբ պայքարել:

Նույնը կարելի է ասել Անգլիայի առաջնության մասին: Լրագրողներն են պնդում, թե «Մանչեսթեր Սիթին» անպարտելի է եւ արդեն փետրվարին կդառնա չեմպիոն: Ես այդպես չեմ մտածում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» քառորդ եզրափակիչում չհաղթահարեց «Լիվերպուլի» արգելքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։