«Վիլյառեալն» ունի նոր գլխավոր մարզիչ

21:20   10 դեկտեմբերի, 2018

Իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Լուիս Գարսիա Պլասան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

46-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Պաշտոնը թափուր էր մնացել դեկտեմբերի 9-ին Խավյեր Կալյեխայի հեռացումից հետո:

12 տարի առաջ Պլասան եղել է «Վիլյառեալի» երկրորդ թիմի մարզիչը: Հետագայում նա գլխավորել է «Լեւանտեն», «Խետաֆեն», «Էլչեն»:

Դեկտեմբերի 13-ին «Վիլյառեալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում կընդունի Մոսկվայի «Սպարտակին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։