Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

15:41   10 դեկտեմբերի, 2018

Արգենտինական «Ռիվեր Փլեյթը», պատմության մեջ չորրորդ անգամ հաղթելով Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, դարձել է 2018թ. աշխարհի ակումբային առաջնության վերջին մասնակիցը:

Դեկտեմբերի 12-22-ն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն նաեւ Մադրիդի «Ռեալը», (ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող), Թունիսի «Էսպերանսը» (Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող), մեքսիկական «Գվադելահարան» (CONCACAF-ի Չեմպիոնների լիգայի հաղթող), ճապոնական «Կասիմա Անտլերսը» (Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող), նորզելանդական «Տիմ Վելինգտոնը» (Օկեանիայի Չեմպիոնների լիգայի հաղթող) եւ «Ալ Այնը» (Արաբական ծովածոցի լիգայի հաղթող):

«Ռեալն» ու «Ռիվեր Փլեյթը» պայքարը կսկեն կիսաեզրափակիչից: Մադրիդցիները կմրցեն «Կասիմա Անտլերս» - «Գվադալահարա» զույգի հաղթողի հետ»:

Հիշեցնենք, որ «Ռեալը» աշխարհի ակումբային առաջնության գործող չեմպիոնն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։