Գվարդիոլա. «Չելսիի» դեմ խաղը ցույց տվեց, թե ինչու «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ չէ Չեմպիոնների լիգայում

13:14   10 դեկտեմբերի, 2018

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Այդ պատճառով մենք ֆավորիտ չենք Չեմպիոնների լիգայում: Այդ մակարդակում գոլ խփելու համար ոչինչ չի պահանջվում, եւ նրանք արեցին դա: Ահա թե ինչու է ամեն բան այսքան անկանխատեսելի»,- մարզիչի խոսքը մեջբերում է City Watch-ը:

Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին «Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունը կրեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ 41 միավորով նահանջեց երկրորդ տեղ: Առաջատարը 42 միավոր հավաքած «Լիվերպուլն» է, որը շարունակում է մնալ առաջնության միակ անպարտելի թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։