«Ուրալի» մարզիչին հարցրել են Վարազդատ Հարոյանի բացակայության մասին

12:53   10 դեկտեմբերի, 2018

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովին Մոսկվայի «Դինամոյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղից հետո հարցրել են, թե ինչու Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չստացավ խաղաժամանակ: 

«Երբ թիմը պարտվում է, միշտ մեղավորը մարզիչն է: Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Կլիներ Հարոյանը, թե՝ ոչ, դուք չգիտեք ներքին իրավիճակը՝ քանի խաղ է անցկացրել նա եւ ինչ վիճակում է գտնվում: Մենք ակումբի ներսում կայացնում ենք որոշումներ, որոնց համար ես եմ պատասխան տալիս»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ տարեվերջյան խաղում «Ուրալը» պարտվել էր 0:4 հաշվով, իսկ Վարազդատ Հարոյանը հայտավորված էր հյուրերի փոխարինողների թվում, սակայն խաղաժամանակ չստացավ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։