Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

12:14   10 դեկտեմբերի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնք շեղ են ստացվել: Մխիթարյանի 22 փոխանցումներից թիմակիցներին հասել է 68.2 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթել օդային մենապայքարում, 1 անգամ շրջանցել մրցակցին ու 1 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ պայքարում եւս մրցակիցը թույլ է տվեկ մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 6.67 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի խաղը (8.05):

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» տնային հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը, երբ հաշիվը բացված չէր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։