Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում

09:45   10 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, որ ցանկանում է ուժերը փորձել նաեւ ակումբային ֆուտբոլում:

«Դեռ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին, սակայն արդեն հասկանում եմ, որ մարզչական աշխատանքիս այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մինչեւ հավաքականը գլխավորելն աշխատել եմ ակումբային ֆուտբոլում եւ ցանկանում եմ դարձյալ ինչ-որ բանի հասնել այդ մակարդակում: Երեւի, եթե գլխավորեմ ակումբ, դա չի լինի Գերմանիայում: Ցանկանում եմ ուժերս փորձել այլ երկրում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Լյովը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ 2014-ին դարձել էր աշխարհի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։