Խորեն Բայրամյանը մասնակցեց «Զենիթի» նկատմամբ արտագնա հաղթանակին

21:55   9 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է եղել «Ուրալի» փոխարինողների թվում, սակայն խաղաժամանակ չի ստացել:

Կազանի «Ռուբինը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը «Ռուբինի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման: 29-րդ րոպեին 26-ամյա ֆուտբոլիստը ստացավ դեղին քարտ:

Չնայած այս պարտությանը՝ «Զենիթը» ձմեռային ընդմիջման է գնում առաջին տեղում՝ 34 միավորով: Պետերբուրգցիները 1 միավոր առաջ են երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարից», որը 1:1 հաշվով ավարտեց «Ուֆայի» դեմ տնային հանդիպումը: «Ռուբինը» 25 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, իսկ «Ուրալը» 22 միավորով 8-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Զենիթ» - «Ռուբին»՝ 1:2

Լեանդրո Պարեդես, 59 (11մ) – Եգոր Սորոկին, 8, 50

«Դինամո» - «Ուրալ»՝ 4:0

Ժոազինյո, 12, Եվգենի Լուցենկո, 44, Աբդուլ Ազիզ Տետե, 61, Ալեքսեյ Կոզլով, 72

«Կրասնոդար» - «Ուֆա»՝ 1:1

Իվան Իգնատեւ, 26 – Օլիվեր Թիլ, 14



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։