«Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունը կրեց «Չելսիից»

23:23   8 դեկտեմբերի, 2018

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց Լոնդոնի «Չելսիից»:

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը տանն առավելության հասավ 2:0 հաշվով ֆրանսիացի Նգոլո Կանտեի եւ բրազիլացի Դավիդ Լուիսի գոլերի շնորհիվ:

«Մանչեսթեր Սիթին» 41 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Լիվերպուլն» ունի 42 միավոր: «Չելսին» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում գտնվող «Արսենալը»:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:0 (տեսանյութ)

Նգոլո Կանտե, 45, Դավիդ Լուիս, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։