«Ռոման» մրցակցի երկու հեռացումներից հետո բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

22:56   8 դեկտեմբերի, 2018

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Կալյարիի» հետ: Մայրաքաղաքային թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով ոչ ոքի արդյունքով՝ 2:2: «Կալյարին» գոլից առաջ ստացել էր երկու կարմիր քարտ:

«Ռոման» 21 միավորով 6-րդ տեղում է, «Կալյարին» 13-րդն է՝ 17 միավոր:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Կալյարի» - «Ռոմա»՝ 2:2 (տեսանյութ)

Արթուր Իոնիցե, 85, Մարկո Սաու, 90+7 - Բրիան Կրիստանտե, 14, Ալեքսանդր Կոլարով, 41

Հեռացումներ՝ Պաոլո Ֆարագո («Կալյարի»), 90+3, երկրորդ դեղին քարտ, Դարիո Սռնա («Կալյարի»), 90+5 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։