Մխիթարյանի ջերմ զրույցը նախկին ակումբակիցների հետ (ֆոտո)

18:12   7 դեկտեմբերի, 2018

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» խաղից առաջ լոնդոնյան թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ջերմ զրույց է ունեցել նախկին ակումբակիցներ, աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի եւ Ռոմելու Լուկակուի հետ: Լուսանկարները Instagram Stories-ում հրապարակել է հայ ֆուտբոլիստի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Օլդ Տրաֆորդում» տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2, իսկ ընդմիջմանը փոխարինման դուրս եկած Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։