«Արսենալի» արձագանքը սկանդալային երեկույթի տեսանյութին

16:07   7 դեկտեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունն արձագանքել է թիմի ֆուտբոլիստների մասնակցությամբ սկանդալային երեկույթի մասին լուրին։ The Sun-ը հրապարակած տեսանյութում երեւում է, որ ֆուտբոլիստներն օգոստոսին կայացած երեկույթի ընթացքում օգտագործել են ալկոհոլ եւ ուրախացնող գազ։

«Ֆուտբոլիստների հետ զրույց կանցկացվի միջադեպի վերաբերյալ։ Զրույցում նրանց կհիշեցվի ակումբի առաջ ունեցած պատասխանատվության ու պարտավորությունների մասին»,- «Արսենալի» հայտարարությունը փոխանցում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ երեկույթին մասնակցել էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ուրախացնող գազ չէր օգտագործել։ Երեկույթը տեղի էր ունեցել օգոստոսին, ինչից հետո Ունաի Էմերիի գլխավորած թմն Անգլիայի Պրեմյեր լիգայում մեկնարկել էր 2 պարտությամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։