Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

11:11   7 դեկտեմբերի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որը շեղ է ստացվել: Մխիթարյանի 34 փոխանցումներից թիմակիցներին հասել է 75.3 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթել օդային մենապայքարում ու 1 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները չի խախտել, նրա դեմ պայքարում մրցակիցը եւս խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 6.2 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ուրուգվայցի կիսապաշտպան Լուկա Տորեյրայի խաղը (7.61):

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։