Անկասելի հարված Իսպանիայի Գավաթի խաղում

16:46   6 դեկտեմբերի, 2018

«Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Միկել Օյարսաբալը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:

10-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստն անկասելի հարվածով բացել է հաշիվը: «Ռեալ Սոսյեդադը» 2:0 հաշվով տնային հաղթանակ է տարել այդ խաղում եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Transfermarkt-ը Միկել Օյարսաբալի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։