Մոուրինյո. Ինչպես միշտ, սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում

16:15   6 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» հետ տնային ոչ ոքին 2:2 հաշվով:

«Ինչպես միշտ, «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանությունում թույլ տվեց սխալներ, որոնց համար վարձահատույց եղանք: Ֆուտբոլիստները ուժ ներդրեցին եւ հոգնեցին՝ ցուցադրելով ցանկություն: Նրանցից շատերը ոչ միշտ են խաղում այս մրցաշրջանում: Մենք ցուցադրեցինք «Մանչեսթեր Յունայթեդի» ոգին:

Չեմ ցանկանում համաձայնվել այն մարդկանց հետ, որոնք մեզ համեմատում են Ռոյ Քինի, Ռուդ վան Նիստելրոյի ու Նեմանյա Վիդիչի ժամանակների թիմերի հետ: Թույլ տվեք մեզ հանգստանալ: Ես գոհ եմ հոգով ու սրտով, սակայն մենք հետեւողական չենք»,- մարզիչի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։