«Լիվերպուլի» հաղթանակը (տեսանյութ)

01:38   6 դեկտեմբերի, 2018

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Բարնլիին»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով եւ 39 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 2 միավոր: Միայն այս երկու թիմերը դեռ պարտություն չեն կրել Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

«Չելսին» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Բարնլիին»: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 31 միավորով ընթացիկ չորրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 1:3 (տեսանյութ)

Ջեք Քորկ, 54 - Ջեյմս Միլներ, 62, Ռոբերտո Ֆիրմինո, 69, Ջերդան Շաքիրի, 90+2

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 2:1 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 59, Դիոգու Ժոտա, 63 - Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 18

«Էվերտոն» - «Նյուքասլ»՝ 1:1

Ռիշարլիսոն, 38 – ԽոսեՍալոմոն Ռոնդոն, 19

«Ֆուլհեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:1

Աբուբաքար Կամարա, 42 - Ջեյմս Մեդիսոն, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։