«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, օրվա արդյունքները (տեսանյութ)

01:51   5 դեկտեմբերի, 2018

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով՝ 7-րդ անընդմեջը Պրեմյեր լիգայում:

Հյուրերի կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Լերոն Սանեն եւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, որը առաջին գոլային դրվագում արդյունավետ փոխանցման հեղինակն էր: Մահրեզին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը:

Վերջնամասում դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:

«Մանչեսթեր Սիթին» 41 միավորով առաջինն է եւ մեկ հանդիպուկ քիչ անցկացրած «Լիվերպուլի» նկատմամբ ունի 5 միավորի առավելություն:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2  (տեսանյութ)

Աբդուլաե Դուկուրե, 85 - Լերոյ Սանե, 40, Ռիյադ Մահրեզ, 51

«Բորնմութ» - «Հադերսֆիլդ»՝ 2:1

Կալում Ուիլսոն, 5, Ռայան Ֆրեյզեր, 22 - Տերենս Կոնգոլո, 38

«Բրայթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:1

Գլեն Մյուրեյ, 24, 11մ, Լեոն Բալոգուն, 31, Ֆլորին Անդոնե, 45+4 – Լուկա Միլիվոեւիչ, 81, 11մ

Հեռացում՝ Շեյն Դաֆի («Բրայթոն»), 28

«Վեստ Հեմ» - «Կարդիֆ»՝ 3:1

Լուկաս Պերես, 49, 54, Մայքլ Անտոնիո, 61 - Ջոշ Մյորֆի, 90+5

Չիրացրած 11մ. Ջո Ռալս («Կարդիֆ»), 35



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։