MMA. Միհրան Հարությունյանի մրցակիցը

00:10   5 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայանալիք «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր): Նրա մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

29-ամյա Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել  սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։