21:11 14 օգոստոսի, 2012Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է խառը մենամարտերի եւ Strikeforce-ի նախկին մարտիկ Ջեյսոն Միլերին, որին կասկածում են եկեղեցու կողոպուտի մեջ։ Ոստիկանություն է ահազանգել եկեղեցու քահանան եւ հայտնել է, որ Միլերը մտել է եկեղեցի, պատից պոկել է կրակմարիչը եւ սկսել է այն փչել։ Նախկին մարզիկը նաեւ վնասել է եկեղեցու նկարները, գրքերն ու սկավառակները։
Դեպքի վայր հասած ոստիկանները հաստատել են քահանայի ցուցմունքը, իսկ Միլերին գտել են եկեղեցու երկրորդ հարկում մերկ պառկած, հաղորդում է ABC News-ը։
Նկատենք, որ 2005 թվականին Հավայան կղզիներում կողոպուտի համար ձերբակալված Միլերը խոստովանել էր, որ հոգեկան խնդիրներ ունի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.