Սկանդալ՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում

14:33   4 դեկտեմբերի, 2018

Փարիզում նախօրեին կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել սկանդալային միջադեպ:

Երեկոյի երաժշտական մասի ղեկավար, Dj Մարտին Սոլվեյգը որոշել է կատակել եւ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչված Ադա Հեգերբերգին առաջարկել է տվերկ պարել մրցանակով, սակայն 23-ամյա մարզուհին հրաժարվել է: Սոլվեյգի արարքը հայտնվել է քննադատության թիրախում: Շատերը նրան մեղադրել են սեքսիզմի մեջ: Միջադեպից հետո Dj-ը ներողություն է խնդրել Ադա Հեգերբերգից:

Հիշեցնենք, որ ֆրանսիական «Լիոնի» եւ կանանց Նորվեգիայի հավաքականի խաղացող Ադա Հեգերբերգը դարձել էր առաջին կին ֆուտբոլիստը, որն արժանանում է «Ոսկե գնդակին»: France Football-ն այս տարի առաջին անգամ հանձնեց այդ մրցանակը:

2018-ին Հեգերբերգը «Լիոնի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր ու Ֆրանսիայի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։