Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատում». Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ Խաշմանյանի հետ

17:43   3 դեկտեմբերի, 2018

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ պայմանագիրը խզած եւ Երեւանի «Արարատ» տեղափոխված կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պատմել է, թե ինչու է փոխել թիմը:

«Ես արդեն 23 տարեկան եմ ու ինձ խաղաժամանակ է հարկավոր: Սա է պատճառը, որ որոշեցի լքել «Ալաշկերտն» ու երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն ակումբի հետ: Անչափ շնորհակալ եմ «Ալաշկերտին»՝ ընձեռած հնարավորության և ամեն ինչի համար, սակայն ինձ ավելի շատ խաղաժամանակ է պետք:

Ընտրեցի «Արարատը», քանի որ ամենաառաջինը սա մեծագույն ակումբ է: Հայաստանի ամենահայտնի ակումբներից է: Բացի այդ, այստեղ է Աբրահամ Խաշմանյանը, որը մեծ դեր է խաղացել իմ որոշման մեջ: Շատ լավ ծանոթ ենք միմյանց: Աբրահամ Խաշմանյանն ուժեղ մասնագետ է և հիանալի անձնավորություն: Նրա գլխավորած թիմերն էլ միշտ դրական արդյունք են գրանցել: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ նրա հետ»,- Արտյոմ Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

«Արարատը» Սիմոնյանի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2020թ. օգոստոս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։