Նեյմարը «Լիգա-1»-ում լավագույն արդյունավետությունն է գրանցել վերջին 45 տարում

16:43   3 դեկտեմբերի, 2018

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, գոլի հեղինակ դառնալով «Բորդոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի խաղում, «Լիգա-1»-ում գոլերի քանակը հասցրել է 30-ի:

30 գոլի սահմանագիծը հատելու համար 26-ամյա բրազիլացուց պահանջվել է 32 հանդիպում: Դա Ֆրանսիայի առաջնությունում լավագույն ցուցանիշն է վերջին 45 տարում, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Բորդո» - ՊՍԺ խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջին անգամ չհաղթեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։