Ֆուտզալի Հայաստանի առաջնությունը մեկնարկել է 5 թիմով

13:38   3 դեկտեմբերի, 2018

Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որին մասնակցում են 5 թիմեր:

Առաջին տուրում «Արմենիա Թրավելը» 12:6 հաշվով հաղթել է «Լոռիին», իսկ «Կումայրին» ուժեղ է գտնել «Արմավիրից»՝ 13:2: Տուրը բաց էր թողնում Հայաստանի գործող չեմպիոն «Լեոն»:

Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 8-ին: «Արմավիրն» Արմավիրի մարզադպրոցում կընդունի «Արմենիա Թրավելին», իսկ «Լեոն» նախկին «Միկա» մարզադահլիճում կմրցի «Կումայրիի» հետ: Խաղերի սկիզբը՝ ժամը 14:00-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։