NBA. Օրվա հաղթողներն ու լավագույն դրվագները

11:08   3 դեկտեմբերի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 120:96 հաշվով հաղթել է «Ֆինիքսին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կայլ Կուզման, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 23 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը հավաքել է 22 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» խաղացող Էնթոնի Դեւիսը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 120:96 (21:31, 40:15, 34:28, 25:22)

«Շառլոտ» – «Նոր Օրլեան»՝ 109:119 (30:29, 26:36, 21:22, 32:32)

«Մայամի» – «Յուտա»՝ 102:100 (27:35, 26:20, 27:22, 22:23)

«Ֆիլադելֆիա» – «Մեմֆիս»՝ 103:95 (26:25, 28:19, 24:24, 25:27)

«Դալաս» – «Կլիպերս»՝ 114:110 (34:35, 28:23, 26:22, 26:30)

«Սան Անտոնիո» – «Պորտլենդ»՝ 131:118 (32:33, 30:22, 35:35, 34:28)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։