Պաշտոնական. ՈւԵՖԱ-ն ստեղծեց երրորդ ակումբային մրցաշարը

10:58   3 դեկտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է 2021-2024թթ. ցիկլում նոր ակումբայի մրցաշար անցկացնելու մասին, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

UEL2 անվանումը ստացած նոր մրցաշարը կանցկացվի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի ձեւաչափով: Խմբային փուլում հանդես կգան 32 թիմեր, այնուհետեւ պայքարը կշարունակվի փլեյ-օֆֆում: 1/8 եզրափակիչից առաջ կանցկացվի փլեյ-օֆֆի նախնական ռաունդ, որտեղ կհանդիպեն խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն ու Եվրոպայի լիգայի խմբային փուլում երրորդ տեղ զբաղեցնողները:

Նոր մրցաշարում կանցկացվեն 141 հանդիպումներ 15 խաղային օրվա ընթացքում: UEL2-ի հաղթողը կնվաճի Երվոպայի լիգայի ուղեգիր: Խաղերը կանցկացվեն հինգշաբթի օրը:

Նոր մրցաշարը երախշավորում է, որ խմբային փուլում հանդես կգան նվազագույնը 34 ասոցիացիաներ (այժմ այդ թիվը 26 է): 2021-2024-ին Եվրոպայի լիգայի ձեւաչափը կհարմարեցվի նոր մրցաշարին:   



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։