«Արսենալն» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

19:59   2 դեկտեմբերի, 2018

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում տեղի ունեցավ Հյուսիսային Լոնդոնի դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» միջեւ: 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Արսենալը»: Դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Ֆրանսիացի Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը գրավեցին նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը եւ ուրուգվայցի պաշտպան Լուկաս Տորեյրան, որն առաջին գոլը խփեց «Արսենալում»:

Հյուրերի կազմում աչքի ընկան անգլիացիներ Էրիկ Դայերն ու Հարի Քեյնը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր, սակայն մասնակցեց միայն առաջին խաղակեսին՝ փոխարինվելով ընդմիջմանը: Հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին, որը կատարեց երկու գոլային փոխանցում:

«Արսենալը» 30 միավորով հավասարվեց «Տոտենհեմին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ չորրորդ տեղ: «Տոտենհեմը» 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 4:2 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 10, 11մ, 56, Ալեքսանդր Լյակազեթ, 75, Լուկաս Տորեյրա, 77 – Էրիկ Դայեր, 30, Հարի Քեյն, 34, 11մ

Հեռացում՝ Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), 85, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։