«Չելսին» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ պայքարում (տեսանյութ)

17:50   2 դեկտեմբերի, 2018

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» տանը մրցեց հետնապահ «Ֆուլհեմի» հետ: Իտալացի Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: «Ֆուլհեմը» իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորությամբ չկարողացավ դիմադրություն ցույց տալ մրցակցին:

Արդեն չորրորդ րոպեին իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն արդյունավետ օգտագործեց ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի փոխանցումը: 82-րդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին:

«Չելսին» 31 միավորով երրորդ տեղում է, «Ֆուլհեմը» վերջինն է՝ 8 միավոր:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 4, Ռուբեն Լոֆտուս-Չիկ,  82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։