Հայաստանի հավաքականը վերջին տուրում ուժեղ էր ռուսներից (աղյուսակ)

16:09   2 դեկտեմբերի, 2018

Թուրքիայում ավարտված շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ռուսների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:  Հաղթանակներ տարան Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, ոչ ոքի խաղացին Շանթ Սարգսյանն ու Արմեն Բարսեղյանը:

Հայաստանի թիմը 6 հաղթանակի եւ 3 պարտության արդյունքում 12 միավորով գրավեց 6-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը՝ 16 միավոր: Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ 14 միավոր: Չինաստանն ու Բելառուսը վաստակեցին 13-ական միավոր:

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել էր Մոլդովային եւ ԱՄՆ-ին, 4:0 հաշվով՝ պորտուգալացիներին, 2.5:1.5 հաշվով՝ դանիացիներին, 3.5:0.5 հաշվով՝ Ղրղզստանին, 1.5:2.5 հաշվով պարտվել էր Շվեյցարիային, Ադրբեջանին եւ Հնդկաստանին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։