Դորմունդի «Բորուսիայի» եւ «Բավարիայի» հաղթանակները (տեսանյութ)

20:24   1 դեկտեմբերի, 2018

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում ընդունեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Աչքի ընկան Մարկո Ռոյսն ու Պակո Ալկասերը:

Մյունխենի «Բավարիան» Բրեմենում հյուրընկալվեց «Վերդերում» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով Սերժ Գնաբրիի դուբլի շնորհիվ:

«Բորուսիան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն: «Բավարիան» 24 միավորով երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Ֆրայբուրգ»՝ 2:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 40, 11մ, Պակո Ալկասեր, 90+1

«Վերդեր» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Յայա Օսակո, 33 – Սերժ Գնաբրի, 20, 50

Հեռացում՝ Նիկոլաս Մոյսանդեր, («Վերդեր»), 90+3

«Հանովեր» - «Հերտա»՝ 0:2

Ջորդան Տորունարիգա, 44, Վեդադ Իբիշեւիչ, 73

«Շտուտգարտ» - «Աուգսբուրգ»՝ 1:0

Անաստասիոս Դոնիս, 39

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։