Գվարդիոլա. Բրաիմ Դիասը պետք է ընտրություն կատարի

14:37   1 դեկտեմբերի, 2018

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի երիտասարդ կիսապաշտպան Բրաիմ Դիասի մասին: 19-ամյա իսպանացի խաղացողին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:

«Մենք ցանկանում ենք, որ նա երկարաձգի պայմանագիրը: Անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա մնա: Բայց եթե Դիասը չի ցանկանում մնալ, ապա պետք է հեռանա: Ամեն ինչ հասարակ է: Նա պետք է ընտրություն կատարի: Շուկան մնում է շուկա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Բրաիմ Դիասի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Արքայական ակումբի գրավիչ առաջարկից հետո Դիասը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել եւ անվճար կտեղափոխվի Մադրիդ:

Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում «Մանչեսթեր Սիթին» «Ֆուլհեմին» հաղթել էր Բրաիմ Դիասի դուբլի շնորհիվ՝ 2:0: 

Դիասը 2013-ին է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել իսպանական «Մալագայից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։