ՀԲՖ-ն «Կենտրոնին» կոչ է անում «ստահոդ լուրեր չտարածել և երկրի հեղինակության հետ չխաղալ»

11:33   1 դեկտեմբերի, 2018

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է «Կենտրոն» հեռուսաընկերության տարածած լուրին, թե հայ բռնցքամարտիկները մեկնել են Ռոստով եւ պետք է մասնակցեն մրցաշարի:

«Նախորդ օրը «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական թողարկման ընթացքում հայտարարվեց, որ ինչ որ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա մարզիկներին ուղարկել է ուսումնամարզական հավաքի Ռոստով քաղաք, որտեղ պետք է նաեւ մրցաշար տեղի ունենա հայ, ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկների միջև, իսկ մրցաշարից հետո նրանք պետք է մասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի ոչ մի մարզիկ և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոչ մի մարզիչ չի մեկնել որևէ հավաքի և ուկրաինական կողմի արձագանքն էլ փաստում է այն մասին, որ ուկրաինական կողմն էլ չի մեկնել որևէ հավաքի Ռուսաստանի տարածք: Նրանք բավականին անհանգստացած էին նման ապատեղեկատվությամբ:

Կոչ ենք անում «Կենտրոն» հեռուստաընկերությանը ստահոդ լուրեր չտարածել և երկրի հեղինակության հետ չխաղալ: Նման ձևակերպումները կարող են ունենալ սկանդալային հետևանքներ: 
Հավելենք նաեւ, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից բացի այլ կազմակերպություն իրավունք չունի Հայաստանը ներկայացնել օլիմպիական վարկանիշային մրցաշարարերում»,- ասվում է ՀԲՖ-ի հայտարարությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։