«Վորսկլա» - «Արսենալ» հանդիպման անցկացումը վտանգված է

19:27   28 նոյեմբերի, 2018

Ուկրաինական «Վորսկլայի» նախագահ Ռոման Չեռնյակը հայտարարել է, որ Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը կարող է չկայանալ:

«Ակումբի եւ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները գտնվում են Պոլտավայում եւ տեղյակ չեն, թե ինչու է հանդիպումը տեղափոխվել Կիեւ: Բոլորս շոկի մեջ ենք: Ոչ ոք մեզ ոչինչ չի հարցրել: Կիեւի «Օլիմպիական» ստադիոնը հիմա պատրաստ չէ հանդիպմանը: Երկրպագուները գնել են Պոլտավայի խաղի տոմսեր, որոնց հետ են նաեւ ինքնաթիռի, գնացքի կամ ավտոբուսի տոմսեր: Մենք հիմա Պոլտավայում ենք: Մեր պահեստային ստադիոնը «Լվով-Արենան» է: Խոսել ենք ՈւԵՖԱ-ի հետ: Նրանք առաջարկում են խաղալ Կիեւում, որը 350 կմ է Պոլտավայից: Որոշումն ընդունել են՝ ակումբի հետ չքննարկելով: Հիմա անորոշ վիճակ է: Հնարավոր է՝ խաղը տեղի չունենա»,- Չեռնյակի ոխսքը մեջբերում է Isport.ua-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի որոշ շրջաններում հայտարարված է ռազմական դրություն, ինչի պատճառով էլ խաղի անցկացման վայրը տեղափոխվել է: Հանդիպումը նշանակված է նոյեմբերի 29-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։