Օլեգ Կոնոնովը հաղթանակով մեկնարկեց «Սպարտակում»

17:24   25 նոյեմբերի, 2018

Բելառուս մասնագետ Օլեգ Կոնոնովը հաղթանակով սկսեց աշխատանքը Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում մոսկովյան ակումբն ընդունեց Սամարայի «Կռիլյա Սովետովին» եւ կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Ռուսաստանի առաջնության նախորդ 4 տնային խաղերում «Սպարտակը» պարտություն էր կրել, իսկ այս հաղթանակից հետո 22 միավորով բարձրացավ 7-րդ տեղ:

Հիշեցնենք, որ Օլեգ Կոնոնովը փոխարինել էր իտալացի Մասիմո Կարերային, որը «Սպարտակից» հեռացվել էր հոկտեմբերի 22-ին: Այս մրցաշրջանում բելառուս մասնագետն աշխատում էր Տուլայի «Արսենալում», որը նա գլխավորել էր այս ամռանը: Ռուսաստանում նա գլխավորել է նաեւ «Կրասնոդարն» ու Գրոզնիի «Ախմատը»:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Սպարտակ» - «Կռիլյա Սովետով»՝ 3:1

Հանի, 59, Լորենցո Մելգարեխո, 61, Լուիս Ադրիանո, 90 – Սերգեյ Կորնիլենկո, 49



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։