«Բարսելոնան» առաջարկ է արել Նեյմարին

10:28   22 նոյեմբերի, 2018

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Բարսելոնան» կապ է հաստատել 26-ամյա բրազիլացու ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով, որ նա պետք է հանդես գա որպես այդ գործարքի նախաձեռնող:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարի ու ՊՍԺ-ի միջեւ պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ 2020 թվականի ամռանը նա կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց հեռանալ ակումբից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։