Կավանի. «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վարանը

23:22   20 նոյեմբերի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարծում է, որ 2018թ. լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է ստանա Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:

«Կան մի քանի տարբերակներ՝ Գրիզման, Մբապե, Մոդրիչ, բայց ես կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վարանը: Մոդրիչը եւս գերազանց մրցաշրջան ունեցավ, բայց Վարանը դարձել է աշխարհի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Մոդրիչը Խորվաթիայի թիմի հետ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց Վարանն արժանի է ավելի բարձր գնահատականի»,- Կավանիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Մոդրիչը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։