«Չելսին» ռեկորդային պայմանագիր է առաջարկել Կանտեին

18:51   20 նոյեմբերի, 2018

Լոնդոնի «Չելսին» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեին բաց չթողնելու նպատակով ռեկորդային պայմանագիր է պատրաստել ֆուտբոլիստի համար, հաղորդում է Goal.com-ը:

27-ամյա ֆուտբոլիստը կդառնա անգլիական ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը: Նա կստանա շաբաթական 326 հազար եվրո աշխատավարձ:

Նգոլո Կանտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսիում» մասնակցել է 16 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում:

Կանտեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։