Քոնոր Մաքգրեգորի հայրը 59 տարեկանում նորամուտը կնշի բռնցքամարտում

16:35   20 նոյեմբերի, 2018

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հայրը 59 տարեկանում նորամուտը կնշի բռնցքամարտում, գրում է The Sun-ը:

Դեկտեմբերի 15-ին Տոնի Մաքգրեգորը կմենամարտի 24-ամյա Իոն Շիենի հետ: Քոնոր Մաքգրեգորի հայրն այս տարի է ստացել բռնցքամարտի լիցենզիա: Նախկինում նա չէր զբաղվել սպորտով: Մենամարտից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի բարեգործության:

Հիշեցնենք, որ 2017-ին Քոնոր Մաքգրեգորը բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ եւ պարտվել տեխնիկական նոկաուտով։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։