Ջերարդը Մոդրիչին չի նշել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

15:20   20 նոյեմբերի, 2018

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ստիվեն Ջերարդը նշել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների իր տարբերակը: Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպանը թեկնածուների թվում չի նշել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որն այս տարի Խորվաթիայի հավաքականի հետ նվաճել էր աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:

«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակին» պետք է արժանանա աշխարհի չեմպիոն, որը նույնիսկ կայուն բարձր մակարդակի խաղ չի ցուցադրել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Այդ պատճառով ֆավորիտ եմ համարում ֆրանսիացիներին՝ Անտուան Գրիզմանին կամ Կիլիան Մբապեին: Սակայն երբեք պետք չէ մոռանալ նաեւ Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսիին: «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի այդ 4 խաղացողներից մեկին»,- անգլիացու խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոդրիչը տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։