Լոնդոնում շարունակվող շախմատային թագի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան անցկացրին 8-րդ պարտիան:
38-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սպիտակներով խաղում էր Կարուանան:
Հաշիվը հավասար է՝ 4:4: Նախորդ պարտիաները եւս ավարտվել էին ոչ ոքի:
Նոյեմբերի 20-ին գրոսմայստերները կհանգստանան:
Հիշեցնենք, որ անցկացվելու է 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:
Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։