Պոգբան մտադիր է վերադառնալ «Յուվենտուս»

19:44   19 նոյեմբերի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է այս ձմռանը կամ հաջորդ ամռանը վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը:

25-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է իտալական ակումբի իր նախկին խաղընկերներին: Նա լարված հարաբերություններ ունի մանչեսթերյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 90 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Բարսելոնան»: Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ դառնալով Իտալիայի քառակի չեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։