Էդգար Մալաքյանը հեռացել է «Ժետիսուից»

12:08   19 նոյեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հեռացել է ղազախական «Ժետիսուից», հաղորդում է Prosports.kz-ը:

28-ամյա ֆուտբոլիստը ղազախական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: «Ժետիսուի» կազմում հայ կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Մալաքյանը այս տարվա հունվարին ուկրաինական «Ստալից» էր տեղափոխվել «Ժետիսու», որին միացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Ղազախական ակումբում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։