Ազգերի լիգա. Բելգիայի հավաքականը բաց թողեց 5 գոլ եւ չհաղթեց խմբում (տեսանյութ)

01:36   19 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթողի կոչումը նվաճեց Շվեյցարիայի հավաքականը:

Խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում շվեյցարացիները տանը 5:2 հաշվով կամային հաղթանակ տարան Բելգիայի հավաքականի նկատմամբ: 17-րդ րոպեին բելգիացիները հաղթում էին 2:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել առավելությունը: Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Հարիս Սեֆերովիչը:

Շվեյցարիայի եւ Բելգիայի հավաքականները հավաքեցին 9-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով խմբում առաջին տեղը գրավեցին շվեյցարացիները: Խմբում երրորդ տեղը գրավեց Իսլանդիայի հավաքականը, որը պարտվեց բոլոր խաղերում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

C դիվիզիոնի երկրորդ խմբում հաղթեց Ֆինլանդիայի հավաքականը, որը վերջին տուրում 0:2 հաշվով պարտվեց հունգարացիներին: Խմբի մյուս խաղում հույները տանը նվազագույն հաշվով պարտվեցին Էստոնիայի հավաքականին: Ֆինլանդիան հավաքեց 12 միավոր, Հունգարիան՝ 10, Հունաստանը՝ 9, իսկ Էստոնիան՝ 4: Հաջորդ մրցաշրջանում Ֆինլանդիայի հավաքականը կբարձրանա B դիվիզիոն:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

A դիվիզիոն

Երկրորդ խումբ

Շվեյցարիա – Բելգիա՝ 5:2 (տեսանյութ)

Ռիկարդո Ռոդրիգես, 26 (11մ), Հարիս Սեֆերովիչ, 31, 44, 84, Նիկո Էլվեդի, 62 – Տորգան Ազար, 2, 17

C դիվիզիոն

Երկրորդ խումբ

Հունաստան – Էստոնիա՝ 0:1

Կոստաս Լամբրոպուլոս, 44 (ինքնագոլ)

Հունգարիա  – Ֆինլանդիա՝ 2:0

Ադամ Սալաի, 29, Ադամ Նագի, 37



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։