Դանի Ալվեսը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի «Բարսելոնայի» իդեալական ֆուտբոլիստը

10:10   19 նոյեմբերի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի իր նախկին ակումբ «Բարսելոնայի» իդեալական ֆուտբոլիստը:

«Նա պետք է ունենա Չավիի ուղեղը, Մեսիի ունակություններն ու ձախ ոտքն եւ Կարլես Պույոլի գլխով խաղն ու պաշտպանությունը»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-2016-ը՝ նվաճելով 23 տիտղոս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։