Օրվա խաղերի անոնս

09:09   19 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում նոյեմբերի 19-ին կանցկացվեն 6-րդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները:

D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Վադուցում կհյուրընկալվի Լիխտենշտեյնի թիմին: Խմբի մյուս խաղում Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ջիբրալթարին, որին չպարտվելու դեպքում կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո Մակեդոնիան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 12 միավորով: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

A դիվիզիոն

Առաջին խումբ

Գերմանիա – Հոլանդիա՝ 23:45-ին (Երեւանի ժամանակով)

B դիվիզիոն

Առաջին խումբ

Չեխիա – Սլովակիա՝ 23:45

Չորրորդ խումբ

Դանիա – Իռլանդիա՝ 23:45

C դիվիզիոն

Երրորդ խումբ

Բուլղարիա – Սլովենիա՝ 23:45

Նորվեգիա – Կիպրոս՝ 23:45

D դիվիզիոն

Առաջին խումբ

Վրաստան – Ղազախստան՝ 21:00

Անդորրա – Լատվիա՝ 21:00

Չորրորդ խումբ

Լիխտենշտեյն – Հայաստան՝ 23:45

Մակեդոնիա Ջիբրալթար՝ 23:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։