Ազգերի լիգա. Անգլիան կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

19:52   18 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբում հաղթեց Անգլիայի հավաքականը, որը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Խմբային փուլի վերջին խաղում անգլիացիները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեցին աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին եւ կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով (տեսանյութ):

Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց գերմանական «Հոֆենհայմի» խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը, սակայն վերջնամասում դաշտի տերերը խփեցին 2 գոլ եւ տարան կամային հաղթանակ: Անգլիայի հավաքականին հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի եւ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի դիպուկ հարվածները:

4 խաղերից հետո անգլիացիները հավաքեցին 7 միավոր եւ 1 միավոր առաջ անցան Իսպանիայի հավաքականից: Խորվաթները 4 միավորով երրորդ տեղը գրավեցին խմբում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ A դիվիզիոնից փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել Պորտուգալիան, որը նաեւ կընդունի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարը:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

A դիվիզիոն

Չորրորդ խումբ

Անգլիա – Խորվաթիա՝ 2:1

Ջեսի Լինգարդ, 78, Հարի Քեյն, 85 – Անդրեյ Կրամարիչ, 57



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։