Մ-23 ԱԱ. Անդրանիկ Գաբրիելյանն ու Սարգիս Հովսեփյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

23:12   17 նոյեմբերի, 2018

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գաբրիելյանը 74 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալի գոտեմարտի մասնակցելու իրավունք:

Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում հաղթել է գերմանացի Յոհան Քրիստոֆ Շտայնֆորտին՝ 3:3:

Քառորդ եզրափակիչում Գաբրիելյանը 12:9 հաշվով ուժեղ էր կանադացի Թայլեր Ուիլիյամ Ռոուից: Կիսաեզրափակիում նա պարտվեց ռումինացի Մաքսիմ Վասիլիօգլոյին՝ 1:11:

92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը եւս կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, սական սփոփիչ գոտեմարտերից սկսած: Որակավորման փուլում հայ ըմբիշը 4:11 հաշվով պարտվեց ադրբեջանցի Շամիլ Զուբաիրովին, որը դուրս է եկել եզրափակչ:

Բրոնզե մեդալների համար գոտեմարտերը տեղի կունենան նոյեմբերի 18-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։