Ազգերի լիգա. Շվեդիայի հավաքականը հաղթեց Թուրքիայում, օրվա արդյունքներ (տեսանյութ)

22:53   17 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակվում է խմբային փուլի 5-րդ տուրը:

B դիվիզիոնում Թուրքիայի հավաքականը Կոնյայում ընդունեց Շվեդիայի թիմին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով:

Երկրորդ խմբում Շվեդիան 4 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է առաջատար Ռուսաստանից: Թուրքիան 3 միավորով վերջին տեղում է:

D դիվիզիոնում Կոսովոյի հավաքականը տանը 4:0 հաշվով պարտության մատնեց Մալթային: Ադրբեջանը 2:0 հաշվով ուժեղ էր Ֆարերյան կղզիներից:

Երրորդ խմբի առաջատարը Կոսովոն է՝ 11 միավոր: Ադրբեջանը երկրորդ տեղում է՝ 9 միավոր:

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B դիվիզիոն

Երկրորդ խումբ

Թուրքիա - Շվեդիա՝ 0:1 (տեսանյութ)

Անդրեաս Գրանկվիստ, 71, 11մ

D դիվիզիոն

Երրորդ խումբ

Մալթա - Կոսովո՝ 0:5

Վեդատ Մուրիկի, 15, Բենիամին Կոլոլի, 70, Դոնիս Աֆդիյայ, 78, 80, Միլոտ Ռաշիցա, 86

Ադրբեջան - Ֆարերյան կղզիներ՝ 2:0

Դմիտրի Նազարով, 18, Մահիր Մադաթով, 28

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։